ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է անում համախմբվել ծայրահեղականների դեմ պայքարում և երկրագնդի տարբեր շրջաններում սատարել ժողովրդավարությանը:
«Մենք բոլորս պետք է միավորվենք, որպեսզի ծայրահեղական ուժերին դիմադրություն ցույց տանք և սատարենք ժողովրդավարական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում»,- հաղորդել է պետդեպարտամենտի ղեկավարը, ում խոսքերեը մեջբերում են համացանցային ԶԼՄ-ները:
Նա նաև բարձր է գնահատել Բենղազի լիբիական քաղաքի բնակիչների գործողությունները, որոնք նախորդ օրը մասնակցել են ժողովրդավարությանը սատարելու և զինված իսլամիստական խմբավորումների դեմ ցույցերին:









































