Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն իր կարծիքն է հայտնել «Ռայո Վալյեկանո»-ի հետ կայանալիք արտագնա խաղի անցկացման ժամի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է կայանար 5-րդ տուրի շրջանակներում, սակայն «Ռայո Վալյեկանո»-ի մարզադաշտում խնդիրներ կային էլեկտրականության հետ կապված, ինչի արդյունքում խաղը հետաձգվել է:
LFP-ի որոշմամբ` հանդիպումը կմեկնարկի ժամը 21:45-ին (ՀՀ ժամանակով):
«Տեղի ունեցած միջադեպից հետո LFP-ն որոշել է հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 24-ին, ժ. 19:45-ին (տեղական ժամանակ): Մեր` հանդիպումն ավելի շուտ անցկացնելու խնդրանքը մերժվել է: Նման պարագայում հնարավոր խաթարումների համար պատասխանատվությունը կրում է LFP-ի նախագահը»,- նշվում է «Ռեալ»-ի պաշտոնական հայտարարությունում:







































