Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը կփոփոխվի և ավելի կբարդանա. ԿԳՆ

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմամբ ազդարարվել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը: ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար նախարարությունը, որպես կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմին մասնագիտական հանրույթի աջակցության անհրաժեշտություն ունի: Բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե չկա որևէ կրթական նորամուծություն, որի կապակցությամբ մասնագիտական հանրույթի կարծիքը չտրոհվի: Հետևաբար, Հայաստանում հանրակրթության ոլորտի մասնագիտական մտքի համախմբումն առաջնային խնդիր է, որի կարիքը մենք ունենք, որպեսզի դյուրին լինի նախարարության համար իր քաղաքականությունը տեղերում կյանքի կոչել»,- մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ նոր միությունը դիտարկվում է որպես գործընկեր, որին նախարարությունը պատրաստ է որոշակի առաքելություն պատվիրակել` հարթակ հանդիսանալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կենտրոնացնելու ու տարածելու համար:

«Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն: »,- նշել է Ա. Աշոտյանը:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը նշել է, որ գալիք տարվանից դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը կփոփոխվի և ավելի կբարդանա: «Երբ գործընթացը նոր էր մեկնարկում բնականաբար պետք է սահմանավեր նվազագույն շեմ, բայց դա այսօր արդեն բավարար դիտարկել չի կարելի, գնալով նվազագույն պահանջների նշաձողը բարձրացվելու է, ըստ այդմ, տնօրենների քնննությունները բարդացվելու են: Պետք է ուշադրություն դարձնենք համակարգչային հմտութուններին, ինչպես նաև օտար լեզվի իմացության պահանջ է դրվելու»,- նշել է Ա. Աշոտյանը և տեղեկացրել, որ անցալ երկու տարիներին դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունների արդյունքում շուրջ 200 գործող տնօրեն հավաստագիր չի ստացել, այսինքն զրկվել է կրկին տնօրեն ընտրվելու հնարավորությունից:

ՀՀ ԿԳՆ-ի նման մոտեցումը, ըստ նախարարի, տնօրենների համար սթափեցնող նշանակություն է ունեցել. «Ժամանակին տնօրենի աշխատանքը դիտարկվում էր անձեռնմխելի, առանձին դեպքերում նաև ժառանգաբար փոխանցվող: Նախարարները գալիս-գնում էին, տնօրենները մնում էին: Իհարկե, լավ տնօրենը պետք է երկար աշխատի, բայց պետք է բոլորն էլ հասկանան, որ դպրոցները հանրային ինստիտուտներ են, նրանց գլխավոր առաքելությունը համայնքի կրթական կարիքների սպասարկումն է: Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, նաև նախարարության աշխատակիցներն ու նախարարը հանրային ծառայողներ են ու պարտավոր են սպասարկել մարդկանց կրթական կարիքները, այլ ոչ թե ավելացնեն սեփական իրավունքները՝ շահադիտական նպատակներ հետապնդելով»,- շեշետել է կրթության և գիտության նախարարը և հավելել, որ դպրոցն այսօր դեմքով դեպի երեխան շրջվելու հրամայական ունի, իսկ դպրոցի տնօրենը ստիպված է հաշվի նստել և ապահովել կրթական շուկայի նոր պահանջարկը՝ նոր որակի աշխատանքով :

Կլոր- սեղան քննարկմանը ներկա են եղել նաև «Դպրոց-կենտորնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ այլ պատգամավորներ, կրթական հաստատությունների տնօրեններ, փորձագետներ: Նորաստեղծ միությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում առկա հանրակրթության ոլորտի առաջավոր փորձը, նպաստել դրա տարածմանը և ապահովել զարգացում՝ կարևորելով միջազգային փորձը: Միության աշխատանքների շրջանակն է` մշակել ուսուցչի էթիկայի նորմեր և դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական հավաքներ, սեմինարներ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում