AS-ը տեղեկացնում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի ծառայություններով:
Ըստ պարբերականի՝ փարիզյան ակումբի սեփականատերերը պատրաստ են բրազիլացու տրանսֆերի դիմաց առաջարկել 58 մլն եվրո:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, համաձայն որի` 20-ամյա հարձակվողին ցանկանում են իրենց կազմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն:









































