Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունն այսօր լքելու է ազատազրկման բոլոր վայրերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բանտերն ամբողջությամբ վերահսկվում են պատիժների իրագործման դեպարտամենտի նոր ղեկավարության կողմից: Նախարարությունը հայտնել է, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները փուլ առ փուլ լքում են բանտերը, ինչն իր ավարտին կհասնի այսօր:









































