Բիլբաոյի «Աթլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի կարծիքով` իր թիմը կարող էր հաղթանակ տանել ազգային առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալագա»-ի հետ հանդիպմանը:
Այնուամենայնիվ, բասկերին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, և նրանք ստիպված էին բավարարվել 1 միավորով:
«Կարծում եմ, որ իմ թիմն առավելություն ուներ և կարող էր հաղթանակ տանել: Սակայն միայն արդյունքը նշանակություն ունի: Այս հանդիպման դրական կողմը պաշտպանության գծի ֆուտբոլիստների գերազանց գործողություններն էին, իսկ բացասականն այն էր, որ տիրելով գնդակին, մենք պետք է ավելի սուր գրոհներ կազմակերպեինք»,- ասել է արգենտինացի մասնագետը:






































