Երեկ տեղի է ունեցել կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել հետաձգել «Կամպ Նուո» մարզադաշտի վերակառուցման հարցն առնվազն 2 տարի ժամկետով:
2014/15թթ մրցաշրջանում ակումբի պարտքը 334 մլն եվրոյից պետք է կրճատվի մինչև 200 մլն եվրո, միայն դրանից հետո որոշում կկայացվի վերակառուցել թիմի տնային մարզադաշտը կամ էլ կառուցել նոր համալիր: Նման հայտարարությամբ հանդես է եկել «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խավյեր Ֆաուսը: Ըստ որի` նոր մարզադաշտի կառուցման համար կպահանջվի 600 մլն եվրո:







































