Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, մեկնաբանելով Լա լիգայի 5-րդ տուրի՝ «Գրանադա»-ի դեմ խաղը, խոսել է նաև թիմի ֆուտբոլիստներ Մեսսիի և Վիլյայի միջև հանդիպման ընթացքում եղած միջադեպի մասին:
«Այն, ինչ տեղի ունեցավ Վիլյայի ու Մեսսիի միջև, նորմալ է. դա ֆուտբոլի մի մասն է: Բոլորը, ովքեր ֆուտբոլ են խաղում, գիտեն դրա մասին: Նման բաները ցույց են տալիս, որ թիմը դեռ ողջ է: Եթե դու խաղընկերոջդ հետ վիճաբանություն ես ունենում այն նպատակով, որպեսզի նրան ասես, որ գործելու ավելի լավ տարբերակ կա, ապա այդտեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում:
Ինչևէ, Ինչն է իրականում կարևոր. մենք վաստակել ենք 15 միավոր 15 հնարավորից:
Ոչ մի ճնշում չեմ զգում: Ես հենց սկզբից գիտեի՝ ինչ է ինձ սպասվում, երբ համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը:
Առաջին գոլից հետո «Գրանադա»-ն արդեն անկարող էր: Ինձ դուր եկավ իմ թիմի խաղը»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Վիլանովան:




































