Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան El Mundo Deportivo-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է հղել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, չեմ կարող ասել, որ նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, սակայն նա ունի այդ կոչումը նվաճելու բոլոր նախադրյալները:
«Բարսելոնա»-ի յուրաքանչյուր երկրպագուի համար մեծ հաճույք է հետևել Մեսսի խաղին: Ապագայում նման ֆուտբոլիստ չի լինի»,- նշել է իսպանացի մասնագետը:










































