Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի բացառել, որ ապագայում կարող է տեղափոխվել իտալական «Միլան», սակայն շեշտել է, որ այդ տեղափոխությունը հաստատ այս տարի չի կայանա:
«Ես պատրաստվում եմ զբաղեցնել «Միլան»-ի կամ «ՄՅու»-ի գլխավոր մարզչի պաշտո՞նը. արդեն ասել եմ, որ այս տարի չեմ ուզում աշխատել: Չեմ կարող ասել՝ երբ կվերադառնամ ֆուտբոլ, սակայն արդեն ասել եմ, որ դա կլինի այն ժամանակ, երբ զգամ, որ ճիշտ ժամանակն է: Այս պահին նման զգացում չունեմ»,- ասել է Գվարդիոլան:






































