Новости-Грузия-ի փոխանցմամբ`Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին երեկ հերքել է շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան լքել է երկիրը: Խիզանիշվիլին նաև հերքել է այն, որ Վրաստանի ՆԳՆ-ն պատրաստվում է ձերբակալել Բաչո Ախալայային»
«Ի՞նչ է նշանակում ձերբակալել Բաչո Ախալայային: Մի՞թե նա քրեական հանցագործություն է կատարել: Ես կարող եմ հարյուր տոկոս վստահությամբ ասել, որ այդպիսի տեղեկությունները բամբասանք ու հիմարություն են»:
Վրացական ԶԼՄ-ների պնդմամբ` Ախալայան շարունակում է գտնվել Վրաստանում: Միևնույն ժամանակ նրանք պնդում են, որ առավոտյան Ախալայայի թբիլիսյան տան մոտ նկատվել է մգեցված ապակիներով մեքենաների ակտիվ տեղաշարժ:









































