Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից հետո մի ցուցանիշ է գրանցվել, ըստ որի՝ այս ընթացքում Իսպանիայի առաջնության թիմերի հանդիպումներին այցելել են 1,002 միլիոն երկրպագուներ: Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS-ից, որն իբրև աղբյուր վկայակոչում է Բարսելոնայի համալսարանը:
2011 թվականի նույն շրջանի համեմատ՝ երկրպագուները նվազել են 136.000-ով: Այս ցուցանիշով երկրպագուների հաճախելիությունը նվազում է 12 տոկոսով:
Հավելենք նաև, որ 2011/12 մրցաշրջանում իսպանական ակումբների ընդհանուր եկամուտը կազմել է 1.66 միլիարդ եվրո, իսկ ծախսերը՝ 1.83 միլիարդ եվրո:










































