Մայր աթոռի մամլո դիվանից խոր ցավով տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգևորականի անժամանակ և անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և մեր ժողովրդի զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Գերագույն Հոգևոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգևորականաց դասն առ Աստված աղոթքով բարեհիշատակ Սրբազան Հոր հոգու խաղաղության և հանգստության համար` սգում են Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:









































