Մուրիսի Ռամալյոն՝ բրազիլական «Սանթոս»-ի նախագահը, մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Կական(«Ռեալ»), Ռոբինյոն(«Միլան») և Դիեգոն(«Վոլֆսբուրգ») կարող են տեղափոխվել «Սանթոս»:
«Նրանք կարևոր խաղացողներ են: Ամեն ինչ հնարավոր է: Եթե «Սան Պաոլո»-ն պատրաստ է Գանսոյի տրանսֆերի դիմաց նման գումար հատկացնել, ապա ամեն ինչ հնարավոր է:
Տնտեսական տեսանկյունից դեռ մի քանի հարց պետք է ուսումնասիրենք: Եվ այդ հարցերով հարկավոր է զբաղվել հենց հիմա: Հարկավոր է ամրապնդել կազմը՝ հրավիրելով ազդեցիկ խաղացողների»,- իսպանական AS-ը մեջբերում է նախագահի խոսքերը:
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Կական դեռևս ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել այս մրցաշրջանում, իսկ Ռոբինյոն ներկա պահին վնասվածք ունի:









































