Պակիստանում «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաների հետևանքով 16 մարդ է մահացել: Այս մասին այսօր հայտնել է բրիտանական Sky News հեռուստաընկերությունը:
«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրման հետ կապված զանգվածային հակաամերիկյան ցույցերը Պակիստանում շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի:
Անցած երկու օրերին Իսլամաբադում, ինչպես նաև Կարաչիում և Լահորում կատաղած ամբոխը փորձել է հաղթահարել ոստիկանության արգելքը և հասնել ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսության շենքերի մոտ:










































