Մադրիդի քաղաքապետ Աննա Բոտելյան, ի պատասխան «Միություն, առաջընթաց և դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցության պահանջի, հայտարարել է, որ քաղաքը կշարունակի հավակնել Օլիմպիադա-2020-ի անցկացմանը:
Ընդդիմության անդամները նշում են, որ Մադրիդի ֆինանսական վիճակը շատ լուրջ է, մայրաքաղաքը շուրջ 6.5 մլրդ եվրո պարտք ունի: Նման իրավիճակում Օլիմպիական խաղեր անցկացնելը նշանակում է սնանկացնել քաղաքը:
Քաղաքապետն, իր հերթին, հայտարարել է, որ Օլիմպիական կառույցների շուրջ 2/3-ն ավարտված է, իսկ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Օլիմպիադայի անցկացմանը: Հրաժարվել նման իրավունքից կնշանակեր զրկել իսպանացիներին երազանքից:
«Նման խոշոր միջոցառման անցկացումը, որի կազմակերպմանն անպայման կաջակցեն խոշոր բիզնեսմենները, դրական ազդեցություն կունենա մայրաքաղաքի տնտեսության վրա»,- հայտարարել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հավակնորդներ են նաև Տոկիոն և Ստամբուլը:









































