MINI բրենդը պատրաստում է մի քանի նոր մոդելներ՝ իր արտադրական շարքն ընդլայնելու համար: Ինչպես Inside Line-ին տեղեկացրել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Հարալդ Կրոյգերը, ծրագրերի մեջ են մտնում «սեդանը», «քրոսովերը» և մարզական մեքենան: Նա հրաժարվել է մանրամասներից:
Կրոյգերի խոսքերից դատելով՝ MINI-ի նոր շարքը ամենևին էլ «մինի» չի լինի: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ շատ հաճախորդներ ցանկացել են իրենց հավատարիմ մնալ, չնայած նրանց անհրաժեշտ են եղել մեծ մեքենաներ, ինչն էլ արտադրական շարքն ընդլայնելու պատճառ է դարձել:










































