«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները Turkish Airlines ընկերությունից պահանջել են, որպեսզի թիմի չվերթները սպասարկեն միայն աղջիկները: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Պատճառն այն է, որ եթե չվերթը տղամարդիկ են սպասարկում, նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կատալոնացի ֆուտբոլիստների նկատմամբ` նրանցից մարզաշապիկներ և ինքնագրեր խնդրում, ինչով էլ խանգարում են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների հանգիստը:
Նշենք, որ թուրքական ընկերությունը, որի հետ պայմանագիրը վավերական է դեռևս 2.5 տարի, բավարարել է «Բարսելոնա»-ի պահանջը:








































