ԱՄՀ-ն պատրաստվում է «մի քանի տասնորդականով» իջեցնել համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2012թ. համար: Այս մասիյ հայտարրելէ Անսիախաղաղօվկիանոսյան տարածաշարջանւ ստորասբաժանման տնօրենի տեղակալը:
«Գլոբալ տնտեսությունը թուլացել է ու մենք կրճատում ենք մեր կանխատեսումը մի քանի տասնորդական կետով: Ընդ որում՝ մենք ակնկալում ենք համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնում հաջորդ տարվա ընթացքում»,- նկատել է հիմնադրամի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
ԱՄՀ-ն իր նոր կանխատեսումը կհրապարակի հոկտեմբերի 9-ին:
Հուլիսին ԱՄՀ-ն ակնկալում էր, որ համաշխարհային ՀՆԱ-ն այս տարվա արդյուքներով կաճի 3,5%-ով: