Պեկինի քաղաքային իշխանությունները որոշ հրատարակչությունների կոչ են արել չտպագրել գրքեր, որոնք այս կամ այն առումով հիշատակում են Ճապոնիան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Intwrfax-ը, այսօր հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Պեկինի իրենց աղբյուրներին:
Պեկինի իշխանությունների հրամանը թվագրվում է սեպտեմբերի 14-ին. աղբյուրների կարծիքով՝ այն արձագանք է Ճապոնիայի կողմից Սենակակու կղզիների ազգայնացման դեմ:
Հրամայվել է նաև գրքեր չտպագրել չինացի գրողների գրքերը Ճապոնիայի մասին, ինչպես նաև չկազմակերպել մշակութային ու գովազդային միջոցառումներ:
ԶԼՄ-ները նշում են, որ այդկերպ Չինաստանն իր ղժգոհությունն է արտահայտում ճապոնական կողմի՝ Սենկակու կղզիների նկատմամբ ունեցած դիրքորոշման նկատմամբ:









































