The Guardian-ի տեղեկացմամբ` «Լացիո»-ի երկրպագուները ռասիստական արտահայտություններ են հնչեցրել «Տոտենհեմ»-ի երեք ֆուտբոլիստների հասցեին Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ (0:0):
Իտալական ակումբի երկրպագուները վիրավորել են կիսապաշտպաններ Ահարոն Լենոնին և Անդրոսա Տաուսենդային, ինչպես նաև հարձակվող Ջերեմեյն Դեֆոյին: «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հանդիպումից հետո նշել է, որ չի լսել վիրավորկան արտահայտություններ «Լացիո»-ի երկրպագուների կողմից, սակայն մասնագետը կոչ է արել ՈՒԵՖԱ-ին հետաքննել այս միջադեպը:









































