Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեղադրում է Ինձագիին «Միլան»-ի ղեկավարությանը՝ գլխավոր մարզչին փոխելու վերաբերյալ խորհուրդ տալու մեջ: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ի թղթակիցը՝ գրառում կատարելով Twitter-ի իր էջում:
«Անհավատալի է, թե ինչ է տեղի ունենում «Միլան»-ում: Թիմի գլխավոր մարզիչ Ալեգրին մեղադրել է Ինձագիին «Միլան»-ում լարված մթնոլորտ ստեղծելու համար, քանի որ վերջինս ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել փոխել գլխավոր մարզչին»,- մասնավորապես գրել է լրագրողը:
Բացի այս, ըստ լրագրողի, «Միլան»-ի մարզիչը մի քանի վիրավորական արտահայտություններ է թույլ տվել՝ ուղղված Ինձագիի հասցեին:








































