Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ինքը ուրախ է թիմի կիսապաշտպաններ Ջեք Ուիլշերի ու Էմանուել Ֆրիմպոնգի վերադարձի կապակցությամբ:
«Շատ ուրախ ենք, որ Ուիլշերը վերադարձել է լիարժեք մարզումների: Նա բաց թողեց մոտ 14 ամիս: Սա չափազանց երկար ժամանակահատված է նման երիտասարդ ֆուտբոլիստի համար: Այն, որ նա կարող է խաղալ նախկին գրաֆիկով, հրաշալի նորություն է:
Տեսնենք՝ ինչպես կաշխատի առաջիկա մարզումների ընթացքում: Մենք կարձանագրենք նրա՝ օր օրի բարելավումը:
Բացի այս՝ Ֆրիմպոնգի վերադարձը նույնպես լավ նորություն է: Էմանուելի՝ վնասվածքից ապաքինման գործընթացը երկար ձգձգվեց, սակայն նա շատ արագ կվերագտնի իր խաղը»,- ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Վենգերը:










































