Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպաններ Ջեք Ուիլշերն ու Էմանուել Ֆրիմպոնգը սկսել են լիարժեք մարզումներ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով չէին մասնակցում «Արսենալ»-ի խաղերին: Ուիլշերն ուներ ոտքի վնասվածք, իսկ Ֆրիմպոնգը՝ ջլերի վնասվածք:









































