Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե թիմը պատրաստվում է այս տարվա ընթացքում երկարաձգել պայմանագիրը արգենտինացի աստղի՝ Լիոնել Մեսսիի հետ:
«Ֆուտբոլիստի ու թիմի միջև կնքված ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին: Սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է այսպես մնա: Հարկավոր է մտածել այս ուղղությամբ:
Ներկա պահին չենք բանակցում ֆուտբոլիստի հետ, սակայն ցանկացած ժամանակ կարող են սկսվել այդ բանակցությունները: Կարծում եմ՝ ժամանակն է Մեսսիի հետ քննարկել նոր պայմանագրի կնքման հարցը»,- AS-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոսելը:
Հավելենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի՝ «Բարսելոնա»-ն նոր պայմանագիր է կնքելու Մեսսիի հետ: Պայմանագրի համաձայն՝ ֆուտբոլիստը մնալու է կատալոնական ակումբում մինչև իր կարիերայի ավարտը:










































