Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունն այսօր չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, այնուամենայնիվ` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղևորների շահերից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները` որոշեց ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից:
Չվերթների սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին` երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:









































