Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ամփոփել է «Վալենսիա»-ի հետ խաղի արդյունքները:
«Կրևոր է Չեմպիոնների Լիգայի մեկնարկը սկսել հաղթանակից: Առաջին 30 րոպեների ընթացքում մենք պետք է համբերատարություն ցուցաբերեինք, քանի որ իսպանացիները հիանալի էին գործում պաշտպանությունում: Բացի այդ՝ «Վալենսիա»-ն վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում:
Երբ բացեցինք խաղի հաշիվը, ամեն ինչ փոխվեց: Առաջին գոլը թևավորեց սաներիս: Կարծում եմ` սաներս գերազանց անցկացրին առաջին խաղակեսի վերջնամասը: Մեր ակտիվում կարելի է գրանցել նաև այն փաստը, որ թույլ չենք տվել մրցակցին մոտենալ մեր տուգանային հրապարակին: Խաղի վերջին րոպեներին, սակայն, սաներս փոքր-ինչ թերացան: Զայարացած եմ նաև, որ չկարողացանք արդյունավետ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Հայնկեսի խոսքերը:




































