Monday, 29 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ

Հայաստանը չի դիմանում գլոբալ մրցակցությանը. Հրանտ Բագրատյան

21 տարվա անկախության ընթացքում բոլոր հիմնական ցուցանիշներով՝ ՀՆԱ, մարդկային զարգացման ինդեքս և այլն, երկիրը 60-70-րդ տեղից իջել է 120-րդ տեղը այն դեպքում, երբ աշխարհի երկրների թիվը 180-ից դարձել է 194: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. անկախության առաջին տարիներին պատերազմ էր, 1993-94 թթ-ից սկսվեց կտրուկ վերելք, որը վերափոխվեց լճացման, ապա՝ անկման:

«Եթե նախկինում մրցունակության ցուցանիշով որոշ բարելավում կար, ապա հիմա անկման մեջ ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական առումով: Հաջողություն արձանագրվեց Ղարաբաղի հարցում, սակայն դա ճակատամարտի, բայց ոչ պատերազմի հաղթանակ էր, նաև Արցախը և ազատագրված տարածքները պետք էր վերաբնակեցնել, գործընթացը ակտիվ սկսվեց 1993-94թթ-ին, բայց մարեց: Այժմ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ դրա համար գնելով 40 մլրդ դոլարի նորագույն սպառազինություն, անօդաչու ինքնաթիռներ, կառավարվող հրետանի»:

Հ.Բագրատյանի խոսքով՝ դեմոկրատիայի հրաբուխը մարեց, վերջին տարիներին առաջընթաց կամ կայունացում չկա:

«Ամենալավ տնտեսական ռեֆորմներն ենք ունեցել, հիմա ունենք ամենաօլիգարխիկ տնտեսությունը և ԱՊՀ-ում նախավերջինն ենք»,- ասաց Հ.Բագրատյանը:

Նա նշեց, որ Հայաստանն այսօր սպառում է արտադրածի 80%-ը, այիսնքն՝ խնայելու ոչինչ չի մնում: Եկամուտների 37%-ը ժողովրդին է բաժին ընկնում, 63%-ը՝ օլիգարխներին, ինչը խոսում է բարձր կենտրոնացվածության մասին: Քաղաքացիների եկամուտների 64%-ը ծախսվում է սննդի վրա:

Հ.Բագրատյանի գնահատմամբ՝ այժմ Հայաստանը ոչ թե տարածաշրջանի, այլ աֆրիկյան երկրների հետ է համեմատվում: ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 1990-ականների 47%-ից դարձել է 53%:

«Պետական էգոիզմը փոխարինում է 90-ականների պետական համագործակցության մթնոլորտին»,- հայտարարեց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ցանկացած որոշում եթե
չի էլ գովերգվում միջազգային կառույցների կողմից, սակայն վաղուց պետք է քննադատված լիներ. «Հայաստանը չի դիմանում գլոբալ մրցակցությանը: Թուրքիայի տնտեսությունը մեզ համար երազանքի տնտեսություն է: Տարածաշրջանի 5 պետությունների մեջ Հայաստանը վերջինն է»:

Ըստ նրա՝ այս տարի արտագաղթողների թիվը կհասնի 120 հզ-ի, այսօր արդեն 100 հզ. է, որը 2-3 անգամ ավելի է, քան պատերազմի տարիներին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում