Իտալական լրատվամիջոցների պնդմամբ՝ «Անդերլեխտ»-ի հարձակվող Դեմերսի Մբոկանին հայտնվել է իտալական «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում:
25-ամյա խաղացողը, այս մրցաշրջանում անցկացնելով ութ հանդիպում, արդեն կարողացել է դառնալ յոթ գոլի հեղինակ: Նշենք, որ այդ գոլերից չորսը Մբոկանին հեղինակել է Չեմպիոնների լիգայի ընտրական փուլում:
Ֆուտբոլիստի՝ «Անդերլեխտ»-ի հետ կնքած պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին:







































