Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Չարլի Միլլերը , որը համբավ էր ձեռք բերել Apple-ի արտադրած սմարթֆոնների և համակարգիչների մեջ անսարքություններ հայտնաբերելուց հետո, հայտարարել է, որ աշխատանքի է անցել Twitter-ում, տեղեկացնում է SecurityLab-ին՝ Ars Technica-ին հղումով:
«Երկուշաբթի օրվանից ես սկսում եմ աշխատել Twitter-ի անվտանգության խմբի հետ»,- գրել է նա իր միկրոբլոգում:
Twitter-ում նա ենթակա է Մոկսի Մարլինսպայկին, որի ընկերությունը 2011 թվականին ձեռք էր բերել Whisper Systems Twitte-ը:
Չարլի Միլլերը IT-անվտանգության ոլորտում աշխարհի ավենահայտնի փորձագետներից է, մինչև վերջերս նա Accuvant Labs ընկերության աշխատակիցն էր:
Apple-I սարքերում նրա հայտնաբերած թույլ կողմերը հնարավորություն են տալիս ներբեռնել վնասակար կոդ, չնայած նրան, որ Apple-ը օգտագործում է կոդավորման հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ծրագրավորողներին օգտագործել միայն այն ծրագրային հրահանգները, որոնք հաստատում են Apple-ի ադմինիստրատորները: Ընկերությունը նույնիսկ ժամկետից շուտ թողարկել է նոր թարմացում, որպեսզի փակի Միլլերի հայտնաբերած բացթողումները:
Ավելի վաղ Միլլերը առաջիններից մեկը կոտրեց Safari -ի բրաուզերը և առաջինը հայտնաբերեց iPhone-ի բացթողումները: Դրա օգնությամբ կարող են գողանալ տեքստային հաղորդագրությունները, զանգերի պատմությունը և տեղեկատվություն հեռախոսագրքից:









































