Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հավատացած է, որ իր ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Կարծում եմ՝ նպատակին հասնելու համար ինչ արել էինք, ճիշտ էր: Սակայն մեզ մի բան կանգնեցրեց. «Չելսի»-ն թե´ տնային, թե´ արտագնա խաղերում ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ: Թեպետև մենք մոտ էինք եզրափակիչ հասնելուն, ուղղակի մեզ մի քիչ բախտը չժպտաց: Այն մեզ ուղեկից չեղավ: «Չելսի»-ն հրաշալի կերպով մարտ մղեց ու օգտվեց իր հնարավորություններից: Սրանից մենք կարող ենք դասեր քաղել:
«Ուեմբլի»-ն «Բարսելոնա»-ի համար մեծ նշանակություն ունի: Մենք այնտեղ Չեմպիոնների լիգայի գավաթն ենք հաղթել: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք, չնայած առջևում դեռ մեծ ճանապարհ կա: Նախկինում մեծ ուրախություն ենք զգացել՝ դուրս գալով եզրափակիչ, հետևաբար ամեն ինչ կանենք՝ նորից եզրափակիչ դուրս գալու համար»,- ասել է Ինյեստան:










































