Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին փորձում է ապստամբներին հետ պահել Տրիպոլիի վրա հարձակվելուց և ռմբակոծում է տարբեր քաղաքներում նրանց դիրքերը:
Ըստ Reuters գործակալության` Քադաֆիի հրամանով այսօր առավոտյան ապստամբների ձեռքում գտնվող Միստրատա քաղաքը ենթարկվել է ռմբակոծության օդուժի կողմից: Այն պահին, երբ ռազմական օդանավը փորձել է ռումբ նետել ռադիոկայանի վրա, օդանավը հաջողվել է կործանել, իսկ անձնակազմին` պատանդ վերցնել:
Գործակալությունը նաև հայտնում է, որ Միստրատայի մեծ մասն ապստամբների ձեռքում է, իսկ Քադաֆիի կողմնակիցները գտնվում են տեղի ռազմական բազայի մի փոքր հատվածում:









































