Goal.com-ը տեղեկացնում է, որ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը համաձայնության է եկել իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հետ՝ կապված նոր պայմանագրի ստորագրման հետ:
Հաղորդվում է, որ նոր համաձայնագիրը կգործի 5 տարի, ըստ որի՝ խաղացողը կստանա 200.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Պայմանագրի կնքման մասին տեղեկատվությունը պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս: Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը:






































