Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմը կձգտի առավելագույն արդյունքի հասնել Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալացի մասնագետը նշել է մրցաշարում հաջող ելույթների համար գլխավոր նախադրյալները:
««Ռեալ»-ը ձգտում է Չեմպիոնների Լիգայում իր 10-րդ հաղթանակին: Սակայն նպատակն իրագործելու համար պետք է աշխատել, խաղալ և լավ մտածել: Բացի այդ, անհրաժեշտ է լավ խաղալու և յուրաքանչյուր հանդիպմանը հաղթանակի հասնելու մեծ ցանկություն ունենալ: Ֆուտբոլը, սակայն, անկանխատեսելի է: Սա այն մարզաձևերից է, որում լավագույնը երբեմն չի հաղթում»,- հայտնել է Մոուրինյոն:








































