«Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Ռոստով»-ի հետ հանդիպմանը թիմի կրած պարտության պատճառները և հայտնել, թե ինչպես ակումբը կարող է ընդհատել անհաջողությունների շղթան:
«Դժվար է ասել, թե ինչու «Դինամո»-ին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ գրանցել: Մեր թիմը հիանալի կազմով է հանդես գալիս, սակայն ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն խաղադաշտում: Այնպիսի տպավորություն է, որ մեզ պակասում է անձնվիրաբար աշխատանքը:
Ինչ վերաբերում է գոլային դրվագին, ապա ասեմ, որ ինձ թվաց, թե պաշտպանը վերահսկում է իրավիճակը: Այդ պատճառով ես դուրս չեկա առաջ, բայց Յան Գոլենդան կարողացավ առաջ անցնել մեր ֆուտբոլիստից: Հազիվ թե իրավիճակը փրկելու շանս ունենայի»,- դարպասապահի խոսքը մեջբերում են ռուսաստանյան լրատվամիջոցները:







































