Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «անհիմն» է որակել այն կասկածները, թե Թուրքիայի տարածքում ռազմական ուսուցում են ստանում սիրիացի ապստամբները.
«Դա բաց սադրանք է, և այդ հայտարարությունները ոչ մի ձևով հիմնավորված չեն: Սիրիացի փախստականների ճամբարը քողարկված չէ, դուք կարող եք գնալ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Կամ էլ դրա համար գոյություն ունի Google-ի քարտեզային ծառայությունը: 80,000 փախստական պահելը չափազանց բարդ է»:
Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմությունն ու մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև պաշտոնական Դամասկոսը հայտարարել են, որ սիրիացի ապստամբները ռազմական նախապատրաստություն են անցնում Ափայդընի ճամբարում, և որ իշխանություններն արգելափակել են կողմնակի անձանց մուտքն այդ ճամբար:









































