«Պարի Սեն Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը առաջին հարցազրույցն է տվել ֆրանսիական մամուլին` «Միլան»-ից ժամանելուց հետո: Իբրահիմովիչը բարձրաձայնել է նոր թիմում իր նպատակների մասին:
«Ուշադրությո՛ւն: ՊՍԺ-ի կազմում ցանկանում եմ Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Սակայն ես հիանալի հասկանում եմ, որ պետք է քայլ առ քայլ առաջ գնալ: Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ն դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից, և ոչ ոք չասաց, թե այն վատ թիմ է:
«Քաղաքայիններ»-ը պարզապես անփորձ են:
Իմ կարծիքով` պարտադիր չէ հենց այս մրցաշրջանում մեծ նպատակներ կապել Եվրագավաթների խաղարկության հետ: Ներկայումս մեզ համար կարևոր է Ֆրանսիայի առաջնության հաղթող դառնալ: Ներքին արենայում իշխանություն սահմանելուց հետո մենք կարող ենք մտածել Եվրոպայում հաջողություններ գրանցելու մասին»,- ասել է Իբրահիմովիչը:







































