«Զենիթ»-ի բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը չի մեկնել Իսպանիա` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Մալագա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Պատճառը` ֆուտբոլիստի վնասվածքն է:
Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Վիտցելը ազդրի հետին մասի վնասվածք է ստացել և ստիպված է եղել բաց թողնել թիմի կիրակնօրյա մարզումները:
Հիշեցնենք, որ Վիտցելը չէր հայտավորվել «Մալագա»-ի հետ հանդիպման հիմնական կազմում: Չեն հայտավորվել նաև Սերգեյ Սեմակը, Միգել Դանին և Դոմենիկո Կրիշիտոն:









































