Չինաստանում շարունակվում են Սենկակու կղզիների շուրջ իրավիճակի սրացման հետ կապված հակաճապոնական ակցիաները:
Ինչպես հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները, անցած հանգստյան օրերին 85 չինական քաղաքներում Ճապոնիայի կողմից կղզիների ազգայնացման հակառակորդները քարեր են նետել ճապոնական դիվանագիտությնա վրա, ավերել ճապոնական սուպերմարկետները:
Չինաստանում բողոքի ցույցներն սկսվել են շաբաթ օրը: Նախօրեին ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են պատժել Ճաապոնիային, ընդգրկել է Չինաստանը:
Շենչժեն քաղաքում՝ Չինաստանի հարավի Գուանդուն նահանգ, ոստիկանությունը քշել է ցուցարարներին արցունքաբեր գազի ու ջրաշիթերի օգնությաբ:
Հակաճապոնական ցույցեր են անցացվել նաև Շանհայում, Գուանչժոուում, Ցինդաոյում ու Չենդուում:
ՉԺՀ-ում Ճապոնական դպրոցներն ու ձեռնարկությունները կասեցրել են իրենց աշախատանքն անկարգությունների ու հակաճապոնական ելույթների հետևանքով:









































