«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը:
«Ալեգրիի հրաժարականի մասին խոսք չկա: Նա կշարունակի ակումբում իր աշխատանքը: Ներկայիս մեր կարևորագույն խնդիրն է կրկին գտնել հաղթանակի ուղին:
Սպասում ենք, որ վնասվածք ստացած մեր ֆուտբոլիստներն ապաքինվեն, թիմ վերադառնան և նպաստեն հաղթանակներին»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Գալիանիի խոսքերը:










































