BoxingScene-ի տեղեկությունների համաձայն` հայազգի անպարտելի բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը (15-0-0), որ հանդես է գալիս թեթևքաշային կարգում, իր հաջորդ մենամարտը կանցկացնի Արջենիս Մենդեսի (20-2) դեմ:
Բռնցքամարտիկների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում:
«Արջենիսը պետք է պայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Իմ սանը ապագայի մեծ ծրագրեր է նախատեսել»,- ասել է Մենդեսի մարզիչ Խոսե Նունյեսը: