Անգլիայի Պրեմիեր Լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմ»-ն արտագնա խաղում առավելության հասավ «Ռեդինգ»-ի նկատմամբ: Անդրե Վիլաշ-Բոաշի սաները հաղթանակ են տարել 3:1 հաշվով:
Հյուրերին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել հանդիպման 18-րդ րոպեին. խաղի հաշիվը բացեց Ջերեմեյն Դեֆոն: «Տոտենհեմ»-ի երկրորդ գոլը խփեց Գարետ Բեյլը, րոպեներ անց Դեֆոն ևս մեկ գոլ հեղինակեց: Հանդիպման ավարտից առաջ «Ռեդինգ»-ը կարողացավ գնդակ ուղարկել լոնդոնյան թիմի դարպասը. առանձնացավ Խալ Ռոբսոն-Կանուն:
«Ռեդինգ» – «Տոտենհեմ»` 1:3
1:0 Դեֆո (18´), 0:2 Բեյլ (71´), 0:3 Դեֆո (74´), 1:3 Ռոբսոն-Կանու (90´)









































