Մոգադիշոյում տեղի է ունեցել Սոմալիի նոր նախագահ Հասան Շեյխ Մոհամադի երդման պաշտոնական արարողությունը: Չորեքշաբթի օրը նրա նկատմամբ անհաջող մահափորձ էր իրականացվել, որից հետո էլ նոր նախագահը հայտարարել է, որ իր առաջին խնդիրն է լինելու երկրում անվտանգության և հաշտության հաստատումը:
Արարողությանը ներկա են եղել տարածաշրջանի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև Եթովպիայի վարչապետը և Ջիբութիի նախագահը:










































