Նապաստակը, հովազը և արջը դարձել են Սոչիի օլիմպիական խաղերի խորհրդանիշներ: Այդ մասին հայտարարվել է ռուսական «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում: Երեք խորհրդանիշների համար քվեարկել էր ընդհանուր առմամբ ինտերնետից օգտվողների 62%-ը:
Թեկնածու մյուս խորհրդանիշներն էին արևը, մատրյոշկան, դելֆինը և գորշ արջը: Մինչ այս տեղեկություններ կային, որ խորհրդանիշ կարող է դառնալ Ձմեռ պապը, սակայն այն դուրս է մնացել մրցույթից, որպեսզի չդառնա Միջազգային օլիմպիական կոմիտեի սեփականությունը:
Ավելի վաղ վարչապետ Պուտինը հայտարարել էր, թե իր համար նախընտրելի խորհրդանիշը հովազն է, որը հավաքել է քվեարկողների ձայների 28%-ը:








































