Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ իր թիմը շատ ուրախ է հաղթելու կապակցությամբ:
«Օր օրի ինձ ավելի լավ եմ զգում: Պետք է համբերատար լինել, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Փետրվարին լույս աշխարհ է գալու իմ նոր փոքրիկը. հենց նրան եմ նվիրում «Խետաֆե»-ի հետ խաղում խփածս գնդակը:
Միշտ էլ մտածել ենք, որ «Խետաֆե»-ի դեմ արտագնա խաղը շատ բարդ է և հենց դրա համար ամեն անգամ օրացույցում շրջանակի մեջ էինք առնում այդ թիմի դեմ խաղը: Անցած մրցաշրջանում մենք այստեղ միավորներ կորցրինք: Շատ ուրախ ենք, որ այս մրցաշրջանում հաղթանակ տարանք»,- ասել է Վիլյան:
Վիլյայի գոլը «Խետաֆե»-ի դեմ խաղում.
Getafe 0-4 Barcelona by goalsarena2012










































