Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ինքն է խորհուրդ տվել «Միլան»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիին մարզչական կարիերան սկսել իտալական ակումբում:
«Ես ասացի Ինձագիին, որ ինքը պետք է մարզչական փորձառություն ձեռք բերի: Ֆիլիպոն հարցրեց իմ կարծիքը, իսկ ես խորհուրդ տվեցի մարզչական կարիերան սկսել «Միլան»-ում: Նա սովոր է խաղալ բարձր մակարդակ ունեցող ակումբներում, և այլ թիմ գլխավորելը անսովոր ու տհաճ կլիներ նրա համար: Կարծում եմ` Ինձագին պետք է իր կարիերան սկսեր հարազատ ակումբում:
Մարզիչ լինելը չի տրվում ի ծնե կամ հանկարծակի»,- Մոուրինյոյին մեջբերում է իտալական մամուլը:









































