Երկուշաբթի օրը նշանակված «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության թռիչքը դեպի Հալեպ չի կայանա:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Նա նշեց, որ «Արմավիան» պատրաստ էր իրականացնել թռիչք դեպի Հալեպ, սակայն ուղևորները հրաժարվեցին:
«Բոլորը հրաժարվում են թռչել, վախենում են: Բոլոր ուղևորները գալիս և ձեռք բերած տոմսերը ետ են վերադարձնում: Նրանց վերադարձվում են իրենց գումարները: Հալեպում ևս ներկայացուցիչներ ունենք, ում մոտենում և վերադարձնում են նախապես ձեռք բերած տոմսերը, իրենց ևս գումարները ետ են վերադարձվում»,- պարզաբանեց Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ Սիրիայում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը սահմանել էր թռիչք դեպի Հալեպ, թռիչքն իրականացվում էր ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրերին:









































