Իսպանական մամուլը գրում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան գոհ է թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի մարզավիճակից:
Վերջերս կատալոնական թիմի խաղացողը խոսել է իր՝ «Բարսելոնա»-ում ունեցած դերի մասին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է՝ տեղը հիմնական կազմում վերադարձնելու համար: Հատկանշական է, որ վերջին շրջանում Ֆաբրեգասի հասցեին քննադատություններ շատ են հնչում:
«Ֆաբրեգասը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ցանկացած այլ ակումբում նա կլիներ հիմնական կազմի խաղացող: Իսկ ահա «Բարսելոնա»-ում նա մրցակցում է այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք լավագույնն են համարվում: Նա շատ լավ է աշխատում թե՛ մարզումներին, թե՛ այն խաղերին, որոնցում խաղադաշտ է ելնում: Ես համաձայն չեմ նրանց հետ, որոնք հակառակ կարծիքն են պնդում: Ի վերջո, մարզիչն է մեղավոր, եթե չի կարողանում առավելագույնը ստանալ ֆուտբոլիստից»,- ասել է Վիլանովան:







































