Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ`երեկ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գրանցվել է հերթական բախումը թուրքական անվտանգության ուժերի և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև:
Այս անգամ բախումը գրանցվել է Հաքքարի նահանգի Շեմդինլի և Յուքսեքօվա շրջանների միջև ընկած Գյուզելքոնաք գյուղի մոտ: Այստեղ քուրդ զինյալները հարձակվել են պարեկություն կատարող ժանդարմերիայի ստորաբաժանման վրա: Բախումը տևել է մոտ 15 րոպե:
Բախման հետևանքով սպանվել է մեկ գյուղական պահապան, ինչպես նաև վիրավորվել է վեց զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ` բախման ժամանակ իրենց հաջողվել է վնասազերծել 10 PKK-ականի:









































