Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփեց Ֆրանսիայի առաջնության հինգերորդ տուրի՝ ՊՍԺ-«Թուլուզ» մրցավեճը, որում 2:0 հաշվով հաղթեց իր թիմը:
«Շատ կարևոր էր տանել առաջին հաղթանակը սեփական մարզադաշտում: Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն «Թուլուզ»-ի դիմակայությունը կոտրելն այդքան էլ հեշտ չստացվեց. մրցակիցը խաղում էր լավ հակագրոհներով ու լավ կազմակերպված ֆուտբոլ: Պաշտպանությունում մենք ևս վատ չգործեցինք՝ կարողանալով անառիկ պահել սեփական դարպասը մինչև հանդիպման ավարտը:
Պետք է բարելավվենք, ու կարծում եմ՝ պատրաստ ենք Չեմպիոնների լիգային: Այս երկու հաղթանակները առաջնությունում մեզ համար լավ ճանապարհ կհարթեն դեպի եվրագավաթներ»,- իտալացու խոսքերն է մեջբերում ֆրանսիական թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում ՊՍԺ-ն իր առաջին հանդիպումը կանցկացնի «Կիևի Դինամո»-ի հետ` երեքշաբթի օրը:










































